Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին, վերացրեց Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը:

 Նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Ինչպես արդեն հայտնել ենք, այն ներկայացվել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռազմական դրություն էր հայտարարվել սեպտեմբերի 27-ին, ավելի ուշ,  կառավարությունը վերացրել էր ռազմական դրության շրջանակներում գործող մի շարք սահմանափակումներ։ Մասնավորապես՝ չեղարկվել էր հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու, հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը, ինչպես նաև՝ Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել