Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն աղբահանության վճարը սահմանվում է`
1) կենցաղային աղբի համար՝ ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ, կամ բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ.
2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝ ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 3000 դրամ, կամ բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 10000 դրամ:
Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` վերոնշյալ սահմանված դրույքաչափերի սահմաններում:
Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր:
Ընդ որում, տարբեր դրույքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաև անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակությունը:
Աղբյուր՝ Իրավաբան.net