Պատերազմի օրերին վարչապետի աշխատակազմը 2 մլն դրամի հուշանվեր-տուփեր է գնել՝ պանրով, սուջուխ-բաստուրմայով, չրերով, թեյով

Վարչապետի աշխատակազմը 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պայմանագիր է կնքել ԱՁ «Վահան Ստեփանյանի» հետ, որից հուշանվերներ է գնել։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգից։

Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշվում է, որ պատվիրվել է․

  • Ընկույզի փայտից տուփ, չափսերը՝ 30*30*15 սմ, առանձնացված 6 մասի, գունավոր տպագրությամբ ստվարաթղթից և 28 հատ պլաստիկից պատրաստված տուփ, չափսերը՝ 8*8*10, այդ թվում թեյ, չիր պատվաստված շոկոլադով, հայկական խոտաբույսեր, չիր։

Նմանատիպ 7 տուփ է գնվել, յուրաքանչյուրը՝ 225 000 դրմ, ընդհանուր՝ 1 միլիոն 575 հազար դրամ։

  • Պատվիրվել է նաև ծղոտե զամբյուղ՝ բրդյա թելերից գործված կանթերով․ այդ թվում թարմ մրգեր, բաստուրմա, սուջուխ, պանիր։

Այս զամբյուղներից գնվել է 6 հատ, յուրաքանյուրը՝ 94 հազար դրամ, ընդհանուր՝ 564 հազար դրամ։

Գնումն ընդհանուր կազմել է 2 միլիոն 139 հազար դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել