Գառնիկ Անտոնյանը դասակի հրամանատարությունն իր վրա էր վերցրել, փրկել զինակիցների կյանքը

Արցախյան պատերազմում զոհված Գառնիկ Անտոնյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 29-ին:

«Ամեն ինչ անում էր, որ իր ընտանիքը նեղություն չտեսներ, չնեղվեինք ինչ-որ հարցերում, միշտ մեր ուժ տվողն է եղել, մեզ հանգստացնողը: Կես բառից հասկանում էինք իրար»,-պատմում է Գառնիկի եղբայրը՝ Արսեն Անտոնյանը:

Քույրը պատմում է, որ եղբոր հետ սիրելի զբաղմունքներից է եղել ֆիլմ դիտելը. «Նույնիսկ դասերս էինք միասին անում, իմ մանկությունը իր հետ է անցել, որովհետև տանեցիներն աշխատում էին, և նա էր ինձ համար ամեն ինչ անում»,-ասում է քույրը:

«Գառնիկը դասակի հրամանատարությունն իր վրա էր վերցրել: 2,5 օր Մարտունիում շրջափակման մեջ է ընկել»,-ասում է հայրը՝ Արմեն Անտոնյանը:

Հոր խոսքով՝ մոտ 65 վարձկանի է ոչնչացրել: Նրանք պաշտպանել են Մարտունու դիրքերը:

Գառնիկ Անտոնյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 19-ին, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել