Հադրութցիները նպատակ ունեն ազատագրել իրենց հայրենիքը. ստեղծվել է «Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ-ն

Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Հադրութի Դեօկուպացիա» հասարակական կազմակերպության բացման պաշտոնական արարողությունը, որը որպես ՀԿ գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերի 4-ին:

Կազմակերպության նպատակներն են՝ Հադրութի ապաօկուպացման խնդիրը դնել ԵԱՀԿ մինսկի խմբի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և Հայաստանի քաղաքական իշխանությունների առջև, գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի և հարակից խնդիրները բերվեն ԵԱՀԿ մինսկի խմբի օրակարգի սեղան, աջակցել Հադրութից տեղահանվածների սոցիալական, տնտեսական, իրավական, զբաղվածության և այլ խնդիրների լուծմանը: 

«Հադրութի դեօկուպացիա» կազմակերպությունը, ինչպես նաև «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ հիմնադրվել ու հիմնադրվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել