«Առաջին օրն էլ հենց եկել է թուղթը, որ պետք է մասնակցեմ պատերազմին, միանշանակ երկար չեմ մտածել, արագ գնացել եմ մեկնելու վայր, երկրորդ օրը եղել ենք Ղարաբաղում»,-պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մեկնելու ճանապարհին դեռ պատրաստ չէին և չէին գիտակցում ինչ մասշտաբների պատերազմ է լինելու:
Պահեստազորային Արմեն Գրիգորյանը 51 օր եղել է մարտի դաշտում, իր 6 ամսեկան երեխայից հեռու․ «Պատճառները շատ էին, պաշտպանել, տեր կանգնել մեր երկրին, պաշտպանել ընտանիքդ, մեր հողը»,-ասում է նա:
Ըստ նրա՝ պատերազմում եղել են նաև գեղեցիկ դրվագներ. «Մի պահ կրակ եք վառում ընկերներով նստած, հանգիստ է այդ պահին ու ինչ-որ զրույց է գնում, կենդանիները, որ հանկարծ հայտնվում էին․․․ գեղեցիկ դրվագներ շատ կային»,-պատմում է Արմենը:
Մանրամասները՝ տեսանյութում