«Մեր հրամանատարն էնքան լավն ա, ամեն ինչ անում ա, որ չնեղվենք»․ զոհված զինծառայող Իշխան Մանուկյանը՝ մորը

«Ասաց գնամ բանակ, կգամ, կլինիկայում կաշխատեմ, ամեն ինչ կունենամ»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Իշխան Մանուկյանի մայրը՝ Լիանա Մեջլումյանը:

Իշխան Մանուկյանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 30-ին: 3 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Մարտեր է մղել Հադրութի շրջանում: 

Իշխանը սովորել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում: Պատերազմի օրերին զինակից ընկերներին նաև բժշկական օգնություն է ցույց տվել:

Իշխան Մանուկյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 19-ին: Հայրենիքի համար պաշտպանության մարտերում զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել