Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ո՞ր պետական մարմինների ու կազմակերպությունների աշխատողներն (հաստիքացուցակով նախատեսված պաշտոն զբաղեցնողներն) են օգտվում սոցիալական փաթեթից
1.Հետևյալ պետական մարմինների աշխատողները (հաստիքացուցակով նախատեսված պաշտոն զբաղեցնողները).
ա. օրենքով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների),
բ. ՀՀ նախագահի աշխատակազմ,
գ. ՀՀ վարչապետի աշխատակազմ,
դ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ,
ե. ՀՀ մարզպետարաններ,
զ. ՀՀ դատախազություն,
է. ՀՀ սահմանադրական դատարան,
ը. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով,
թ. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով,
ժ. Հաշվեքննիչ պալատ,
ժա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ,
ժբ. Դատական դեպարտամենտ,
ժգ. Քննչական կոմիտե,
ժդ. Հատուկ քննչական ծառայություն,
ժե. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
ժզ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով,
ժէ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
2.կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները (հաստիքացուցակով նախատեսված պաշտոն զբաղեցնողները)`
ա. հանրակրթական դպրոցներ,
բ. հատուկ հանրակրթական դպրոցներ,
գ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ,
դ. գրադարաններ,
ե. թանգարաններ,
զ. մշակույթի տներ, կենտրոններ,
է. թատրոններ,
ը. համերգային կազմակերպություններ,
թ. տարեցների տուն-ինտերնատներ,
ժ. երեխաների տուն-ինտերնատներ,
ժա. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ,
ժբ. երեխաների խնամքի ցերեկային կենտրոններ,
ժգ. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժդ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժե. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժզ. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժէ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժը. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժթ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ի. «Հայրենիք-սփյուռք» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իգ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իդ. «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իե. «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իզ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իէ. «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իթ. «ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լ. «Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լա. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպություններ,
լբ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,
լգ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լդ. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լե. «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լզ. «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լէ. «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
լը. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
լթ. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություն.
3.Ինչպես նաև դատավորները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի», «Արմենպրես» լրատվական գործակալության, «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, վերը նշված հաստատություններում չաշխատող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և ՀՀ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողներ` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրենի, տնօրենի տեղակալների) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողները, ինչպես նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության՝ ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշմամբ սահմանված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք:
Սոցիալական փաթեթ չի տրամադրվում (կամ կասեցվում է այդ ժամանակահատվածում՝ նշված անձանց համար) կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ տեղափոխված դիվանագետների, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ պետական քաղաքական, պետական վարչական, ինքնավար (բացառությամբ դատավորների, դատախազների և քննիչների) պաշտոններ զբաղեցնող, գլխավոր դատախազի և նրա տեղակալների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի խորհրդականների, օգնականների, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների պաշտոններ զբաղեցնող անձանց: