«Նա միշտ կմնա իմ Օմարի արծիվը»,- ասում է զոհված մայոր Դավիթի կինը՝ Շուշանիկ Թովմասյանը:
Դավիթ Վլադիմիրի Արզումանյանը զոհվել է սեպտեմբերի 30-ին: Նա փրկել է իր զինվորների կյանքը՝ թշնամու կրակը վերցնելով իր վրա:
Դավիթը ծնվել է 1986 թվականի հունվարի 21-ին: 2002-2006 թվականներին սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ծառայում էր խաղաղապահ զորքերում:
Կինը պատմում է, որ Դավիթի հոր երազանքն է եղել, որ տղան դառնա զինվորական: Նա անցել է շատ դժվար ճանապարհ և իր առջև ծառացած խնդիրները պատվով է կատարել։