«Պոլկը տունս ա, պոստերը՝ դաչես». Լեյտենանտ Տիգրան Միկոյանը զոհվել է վիրավոր ընկերոջը տեղափոխելիս

Լեյտենանտ Տիգրան Միկոյանը 2 օր դիմադրել է թշնամու ծավալած լայնածավալ ռազմական գործողություններին, ամուր պահելով՝ իրեն վստահված բարձունքը: Նա ընկել է թշնամու դիպուկահարի փամփուշտից՝ սեպտեմբերի 29-ին:

Արցախի Պաշտպանության բանակը հոկտեմբերի 12-ին հայտնել է Տիգրան Միկոյանի մահվան լուրը:

Տիգրանը ծնվել է 1997 թվականի հունվարի 21-ին: 2014 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը, պետք է լրագրող դառնար, սակայն ընտրել է հայրենիքի պաշտպանության գործն ու ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Ընկերները պատմում են, թե Տիգրանը որքան նվիրված է եղել ծառայությանն ու իր զինվորներին: Արձակուրդ եկած ժամանակ էլ միայն բանակից էր խոսում։ 

«Պոլկը տունս ա, պոստերը՝ դաչես»,-Տիգրանի խոսքերն է հիշում ընկերը՝ Դավիթ Հարությունյանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել