Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում խաղաղապահների ներկայությունը հայկական կողմի համար ընդունելի է, և դրանք կարող են լինել ռուս խաղաղապահներ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Interfax-ին տված հարցազրույցում։
«Խաղաղապահների տեղակայումը մեզ համար ընդունելի է: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի տեսակետները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկում Հայաստանի տեսակետների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա ռուս խաղաղապահների ներկայությունը նույնպես կարող է փոխզիջումային տարբերակ դառնալ: Ռուսաստանի Դաշնությունը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանային այլ երկրների տեսակետները, կարևոր է, որ հատուկ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը և ոչ թե հակառակը», – ասել է Փաշինյանը։
Հարցազրույցի ամբողջական տեքստը կհրապարակվի «Ինտերֆաքս» կայքում: