«Հիդրոօդերևությաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ
Երևան քաղաքում՝
հունիսի 26-ին երեկոյան ժամերին, 27-28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-22մ/վրկ:
Հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 26-ի ցերեկը հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Հունիսի 29-30-ին, հուլիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
-
- Օդի առավելագույն ջերմաստիճան 37.60C (1993թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 10.70C (1994թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 23.70C