Մարդկությանը հայտնի ամենահին գովազդը հին եգիպտական պապիրուս է, որը 5000 տարվա վաղեմություն ունի:
Հայտարարությունը գրված է հիերոգլիֆներով կամ պատկերագրերով, որով փախուստի դիմած ստրուկին գտնելու դիմաց առաջարկվում էր պարգևատրություն:
Իսկ ո՞րն է համարվում գովազդ համաձայն ՀՀ օրենսդրության:
Գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
Աղբյուր՝ Իրավաբան.net