Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8835 նոր դեպք

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8835 նոր դեպք:

Այս մասին հայտնում է Ria.ru– ն։

Վարակման ամենաշատ նոր դեպքեր գրանցվել է Մոսկվայում` 1477, Մոսկվայի մարզում գրանցվել է վարակման 717 դեպք, Սանկտ Պետերբուրգում` 256 , Սվերդլովսկի մարզում` 254 դեպք: Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 119 մարդ:

Այսպիսով, համաճարակի սկզբից Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 528 964 դեպք, վարակման հետևանքով մահացել է 6948 մարդ:

Երեկ հաղորդվել է 8706 դեպքի մասին: Այսպիսով, Ռուսաստանի 85 շրջաններում համաճարակի սկսվելուց ի վեր 528.964 մարդ ախտորոշվել է COVID-19- ով, որոնցից 6948-ը մահացել են, ավելի քան 280 հազարը բուժվել է:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել