Շվեդ գործարար Լեյվ Ստենբերգը հաջողությամբ տարավ արհեստական սրտի տեղադրման վիրահատությունը և այժմ գտնվում է … իրավաբանների հսկողության տակ: Բանն այն է, որ Ստենբերգին մեղադրանքներ են ներկայացված մեծ չափի հարկեր թաքցնելու համար: Այդ ուղղությամբ շվեդական օրենքները շատ խիստ են: Սակայն դրանցից ելնելով էլ, այն մարդը, որի սիրտը դադարել է բաբախել, համարվում է մահացած, իսկ Ստենբերգի սիրտը դադարեց բաբախել վիրահատական սեղանին: