Քննարկվում է Սահմանադրական դատարանի ինստիտուտը վերացնելու և Գերագույն դատարան ունենալու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան Իրավաբան․net-ի այն հարցին, թե 2020 թվականի փետրվար ամսից իր աշխատանքները  սկսած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մասին և թե ի՞նչ փոփոխությունների հիմնական ուղղություններ են քննարկվել հանձնաժողովում, ի՞նչ ծավալով են ընթանում աշխատանքները. այդ թվում արդյո՞ք դատական իշխանության և իրավապահ մարմինների հետ կապված կան հիմնական փոփոխությունների ուղղություններ, որոնք մշակվել են այս ընթացքում, եթե՝ այո, ապա որո՞նք են դրանք, նշեց․

«Մենք կառավարման համակարգի փոփոխության չենք գնալու, բայց այս ընթացքում առկա խնդիրները կքննարկենք և կփորձենք լուծումներ գտնել։ Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է, և դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետև այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը և դատական համակարգը կտրել է իրարից և այդտեղ պրոբլեմներ են առաջանում։ Կան բազմաթիվ այլ պրոբլեմներ, և եթե մինչև մյուս տարվա Սահմանադրության ենթադրվող հանրաքվեն, մենք տեսնենք, որ  դատական համակարգում էական փոփոխություններ տեղի չեն ունենում, չնայած ես համոզված եմ, որ տեղի կունենա, բայց ամեն դեպքում, որպես վերջին հնարավորություն նաև, դատական համակարգի հետ կապված խնդիրներն արմատապես կլուծենք»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել