Պատգամավոր Մհեր Սեդրակյանը խախտել է էթիկայի կանոնները. ԱԺ Էթիկայի հանձնաժողով

«Հանրապետական» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը խորհրդարանում «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հետ տեղի ունեցած միջադեպի ընթացքում խախտել է էթիկայի կանոնները:

Այսօր դռնփակ նիստում, քննարկելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը, այս որոշումն է կայացրել հանձնաժողովը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Պատգամավորը խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետը, այն է` ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ: 

 

Լուսանկարը՝ «Ա1+» -ի 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել