ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24- ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:
Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքներիմասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝
● փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողությանմտարածքում
● փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները
Ապրանքի նկարագրություն
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ | 2102 |
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ | 24 |
Բնական գրաֆիտ | 2504 |
Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ | 2505 |
Կավիճ | 2509 |
Դոլոմիտ՝ չկալցինացված | 2518100000 |
Գիպս, անհիդրիդ | 2520 |
Կիր` չհանգած, հանգած և հիդրավլիկ | 2522 |
Ցեմենտ՝ սպիտակ, արհեստականորեն ներկած կամ չներկած | 252321 |
Ստեատիտ՝ բնական, տալկ | 2526 |
Դիիզելային վառելիք | 271019 |
Երկաթի օքսիդ եւ հիդրօքսիդ; հանքային ներկանյութ | 2821 |
Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով | 2830 |
Ածխաջրածիններ ցիկլային | 2902 |
Սպիրտներ ապացիկլային եւ դրանց ածանցյալներ | 2905 |
Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և դրանց ածանցյալներ | 2915 |
Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի ամիդային | 2924 |
Այլ ներկեր և լաքեր քիմիապես մոդիֆիկացված բնական պոլիմերների հիմքով | 32089099 |
Պատրաստի չորացիչներ | 3211 |
Փայլաթիթեղ դրոշմատպման համար | 32121000 |
Տպագրական ներկ | 32151990 |
Լվացող և մաքրող միջոցներ | 3402 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ ուղղվածության | 39202021090 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից | 39206939 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից | 39202090 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պոլիամիդներից | 39209219 |
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող գլանափաթեթներով | 48101330 |
Թեթևաքաշ կավճապատ թուղթ | 48102200 |
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող՝ թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից ավելի չէ |