«Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականաբար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել մեր երկրում: Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից», – ասվում է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տարածած հաղորդագրության մեջ։
Նա վստահեցրել է, որ «շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության և ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ»։
Աղբյուրը՝ Իրավաբան.net