Ինչո՞ւ դատարանը հարևանուհուն ծեծելու մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ դատավճիռ չհրապարակեց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց իր հարևանուհուն ծեծելու մեջ մեղադրվող Դոնարա Մանուկյանի քրեական գործի քննությունը:

Այսօր Դ. Մանուկյանը հանդես եկավ իր վերջին խոսքով. «Ես հարգում եմ օրենքը և իմ վերջին խոսքը ասում եմ Աստծո, դատարանի և իմ խղճի առջև: Այս ամենը զրպարտություն է, տուժողը այս ամենը արել է որպեսզի ես հետ վերցնեմ վարչական հայցս, ես անմեղ եմ և դատարանից խնդրում եմ արդար դատավճիռ, քանզի եթե ես ծեծեի իմ հարևանուհուն, ապա ընդհանուր մուտքում տեղադրված տեսախցիկը կֆիքսեր այն»:

Դատարանը հայտարարեց ընդմիջում և հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատական նիստը վերսկսվեց և դատարանը հրապարակեց որոշում` դատաքննությունը վերսկսելու մասին: Դատարանն իր որոշման մեջ նշեց, որ անհրաժեշտ է հարցաքննել ևս մի քանի վկաների, որոնց ցուցմունքները էական նշանակություն կունենան սույն քրեական գործի ելքի վրա:

Դատասրանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության 356, 360 հոդվածներով, նշեց, որ ապացույցների լրիվության և ամբաստանյալի մեղավորությունը ապացուցելու համար անհրաժեշտ է դատաքննությունը վերսկսել և հարցաքննել վկաներին:

Վկաներին ծանուցելու համար դատական նիստը հետաձգվեց սույն թվականի մարտի 1-ին ժամը 10:00-ին:

Իրավաբան. net-ը նախկինում անդրադարձել է այս գործին, որը առաջարկում եք կարդալ` ՆՈՒՅՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ ԱՆԳԱՄ ԴԱՏԱՐԱՆՈՒ, ՎԿԱՆԵՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ԱՊԱՀՈՎԵՑԻՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՅԼՈՒՐԵՔՈՒԹՅՈՒՆԸ, ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԻՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՐԵՒԱՆՈՒՀՈՒՆ ԾԵԾԵԼՈՒ ՄԵՋ, ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԴՈՒՍՏՐԸ ՄՈՐՆ ՕԳՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՀԱՐԵՒԱՆՈՒՀՈՒ ՀԵՏ ՎԵՃ, ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԶՈՒԳԱՐԱՆԸ` ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳԼԽԻՆ ՊԱՏՈՒՀԱՍ հոդվածներում:

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել