ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության մասնակցության նախնական տվյալները: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 60.05 տոկոսը՝ 2 մլն 528 հազար 463 ընտրողներից 1 մլն 518 հազար 407-ը:
Երևանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 53.99 տոկոսը: Արագածոտնի մարզում՝ 63.60 տոկոսը, Արարատի մարզում՝ 73.92 տոկոսը, Արմավիրի մարզում՝ 56.92 տոկոսը, Գեղարքունիքում՝ 69.06 տոկոսը, Լուռիի մարզում՝ 60.15 տոկոսը, Կոտայքի մարզում՝ 59.15 տոկոսը, Շիրակի մարզում՝ 57.92 տոկոսը, Սյունիքի մարզում՝ 65.50 տոկոսը, Վայոց ձորի մարզում՝ 62.65 տոկոսը, Տավուշի մարզում՝ 65.73 տոկոսը:
Քվեարկության տվյալները ամբողջությամբ կարել է գտնել այստեղ:
Աղբյուր՝ Իրավաբան.net