Էրեբունի և Նուբարաշենի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Դ. և Վ. Բարխոյանների մեղադրանքի:
Նրանց մեղադրանք է առաջադրվել է այն բանի համար, որ նրանք խմբի կազմում 18.07.2012թ. Երևանի Նուբարաշեն խճուղի 5/10 հասցեում գործող գիշերային ակումբում, այնուհետև ակումբի մուտքի մոտ երկու աղջիկների նկատմամբ բռնության գործադրմամբ կատարել են խուլիգանություն՝ շուրջ 30 րոպե խափանելով ակումբի բնականոն աշխատանքը:
Դատական նիստը նշանակված է 20 փետրվարի 2013թ.
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net