ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը պատռում է Թրամփի ելույթի տեքստը, երբ վերջինս չի սեղմում նրա ձեռքը

Մի քանի հակասական դրվագներ են տեղի ունեցել երեքշաբթի երեկոյան Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ:
Նախագահի հայտարարությունը սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ավանդական ամենամյա կոչ էր: Այս մասին հայտնում է Ruptly-ին։

Նախագահը ելույթից առաջ իր ելույթի տեքստը փոխանցում է ԱՄՆ փոխնախագահին, որը համատեղությամբ նաև Սենատի նախագահն է, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակին: Սովորաբար դա ուղեկցվում է ձեռքսեղմումով։

Թրամփը պահպանել է ավանդույթը և ելույթի տեքստով թղթապանակները հանձնել է փոխնախագահ Մայք Փենսին և պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Թղթապանակը ստանալով՝ Փելոսին մեկնում է ձեռքը ձեռքսեղմման համար, բայց Թրամփը պարզապես շրջվել է և կանգնել ամբիոնի մոտ:

Ելույթից հետո Թրամփը Փենսի և Փելոսիի  ձեռքեր չի չսեղմել և պարզապես շարժվել է դեպի ելք։ Այս պահին Փելոսին պատռել է Թրամփի իրեն հանձնած թղթերը, դրանց վրա ԱՄՆ նախագահի ելույթի տեքստ էր․ «Դա ողբալի ելույթ էր», – ավելացրել է նա՝ մեկնաբանելով նախագահի ելույթը:

Հիշեցնենք, որ Թրամփին իմպիչմենտ էին հայտարարել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները ՝ Փելոսիի գլխավորությամբ: Չորեքշաբթի օրը Սենատում պետք է անցկացվի վերջնական քվեարկություն, որի արդյունքների հիման վրա կորոշվի ՝ օրենսդիրները նախագահին մեղավոր ճանաչում են , թե ոչ: Ակնկալվում է, որ Թրամփը արդարացված կլինի:

https://www.facebook.com/100829088068173/videos/193597131841721/?v=193597131841721

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել