Հայտնի է, որ ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ է զննումը, որն իրականացվում է տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման և նպատակ է հետապնդում կանխել դեպի օդանավ ուղևոր չհանդիսացող անձանց մուտքը և օդանավով տեղափոխման համար արգելված առարկաների փոխադրումները:
Անհատական զննումն իրենից ներկայացնում է անհատական զննմանը ենթակա ուղևորի մարմնի և հագուստի ձեռքերով շոշափում առջևից և հետևից:
Նշենք, որ ուղևորների կոշիկները զննվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, ձմեռային կոշիկները կարող են զննվել նաև ձեռքով` հատուկ ուշադրություն դարձնելով բարձրակրունկ և հաստ ներբաններով կոշիկներին, իսկ անսովոր կամ կասկածելի մարմնի կառուցվածք ունեցող ուղևորների դեպքում, օրինակ կասկածելի գերությունը կամ արտահայտվածությունը, իրականացվում է լրացուցիչ անհատական զննում:
Աղբյուր՝ Իրավաբան.net