Իրանում Թեհրանի՝ «Իմամ Հոմեյնի»-ի անվան օդանավակայանից ոչ հեռու, ուկրաինական ինքնաթիռ է վթարվել՝ 167 ուղեւորներով: Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի օդ բարձրանալուց անմիջապես հետո։
Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Օդանավը տեխնիկական խնդիրների է ունեցել։
Reuters-ի տեղեկություններով՝ խոսքը Boeing 737-ի մասին է։ Նշվում է, որ ինքնաթիռի 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։