Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՀՔԾ

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում էր կայացվել։ Քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել էր 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Նա չի ներկայացել ՀՔԾ։

Նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել