ԱԱԾ-ն ձերբակալել է Լեռնիկ Գիգոլյանին

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Այլ մանրամասներ չեն հայտնվում։

Նշենք, որ Լեռնիկ Գիգոլյանը Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018 թ.`ՀՀ  նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։ Մինչ այդ Գիգոլյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել