Այսօր` հունվարի 11-ին, ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում պետք է կայանար դատական նիստն ըստ հայցի Շիրակ գյուղի բնակիչների` մերժումն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Սույն գործով որպես պատասխանող ներգրավված է ՀՀ Կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանումը և որպես երրորդ անձ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Շիրակ գյուղի բնակիչների սեփականության վկայականում նշել է, որ վերջիններս ապրում են ժամանակավոր կացարանում, իսկ կադաստրում պահպանվող առկա փաստաթղթերում նշված է, որ Շիրակ գյուղի նույն բնակիչները, ովքեր բնակվում են ժամանակավոր կացարանում` բնակվում են սեփական քարե տներում: Խնդրո հարցով առաջացել է թյուրիմածություն, արդյունքում բնակիչները դուրս են մնացել աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակից:
Դատական նիստը չկայացավ` կողմերի դատական նիստին չներկայանալու պատճառով:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net