Դատավոր Տիգրան Պետրոսյանի ընտանիքի գույքն ու եկամուտները

55-ամյա Տիգրան Պետրոսյանը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել 2009 թվականի հունվարի 15-ին և ավելի քան 10 տարի աշխատում է այս պաշտոնում:

Ներկայացնում ենք նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը:

2011-ի սկզբին նրա խնայողությունները կազմել են 1,2 միլիոն դրամ, 900 դոլար և 500 եվրո, որոնք տարեվերջին աճել են՝ 1,5 միլիոն դրամ, 1200 դոլար և 700 եվրո: Եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 9,96 միլիոն դրամ:

2012-ին դատավորի խնայողությունները զրոյացել են, դրամական միջոցների տողում ոչինչ հայտարարագրված չէ: Այս տարի նրա աշխատավարձը կազմել է շուրջ 11 միլիոն դրամ և 801 հազար դրամ էլ ստացել է վարձակալությամբ հանձնած գույքի դիմաց վճարից:

2013-ի հայտարարագրից հայտնի է դառնում, որ 2012-ին նրա խնայողությունները եղել են  2 միլիոն դրամ, 1500 դոլար և 1000 եվրո, որոնք 2013-ին կազմել են 2,5 միլիոն դրամ, 2000 դոլար և 1500 եվրո:

2013-ի եկամուտը ստացվել է 10,68 միլիոն դրամ աշխատավարձից և շուրջ 1 միլիոն դրամ վճարից՝ ստացված վարձակալությամբ հանձնած գույքի դիմաց:

2014-ին նրա խնայողությունները դարձել են 2,8 միլիոն դրամ, 2300 դոլար, 1700 եվրո: Իսկ նրա աշխատավարձը կազմել է շուրջ 11,2 միլիոն դրամ և 1 միլիոն դրամ էլ ստացել է վարձակալությամբ հանձնած գույքի դիմաց վճարից:

2015-ին դատավորի խնայողությունները կազմել են 3 միլիոն դրամ, 2500 դոլար, 2000 եվրո: Իսկ նրա աշխատավարձը կազմել է շուրջ 12,47 միլիոն դրամ և 1 միլիոն դրամ էլ ստացել է վարձակալությամբ հանձնած գույքի դիմաց վճարից:

2016-ին նրա խնայողությունների չափը մնացել է անփոփոխ: Նույնն են մնացել նաև եկամտի չափն ու աղբյուրները:

2017-ին խնայողությունները կազմել են 3,5 միլիոն դրամ, 3000 դոլար և 2500 եվրո: Իսկ եկամուտը ստացվել է շուրջ 12,4 միլիոն դրամ աշխատավարձից և 200 հազար դրամ վարձակալությամբ հանձնած գույքի դիմաց վճարից:

2018-ին խնայողությունները շարունակել են աճել՝ 4 միլիոն դրամ, 3300 դոլար և 2800 եվրո: Եկամուտ աշխատավարձի չափը եղել է 12.06 միլիոն դրամ և 234 հազար դրամ ստացվել է արձակալությամբ հանձնած գույքի դիմաց վճարից:

Նրա կինը՝ Արուսյակ Պետրոսյանը, 2011-ի սկզբին ունեցել է 1 միլիոն դրամ, 400 դոլար և 100 եվրո խնայողություններ, որոնք տարեվերջին դարձել են 1,2 միլիոն դրամ, 500 դոլար և 200 եվրո: Եկամուտը ստացվել է 448 հազար դրամ աշխատավարձից:

2012-ին խնայողությունները կազմել են 1,5 միլիոն դրամ, 700 դոլար, 400 եվրո, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը՝ 441 հազար դրամ:

2013-ին խնայողությունները դարձել են 1,75 միլիոն դրամ, 1000 դոլար և 500 եվրո, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը՝ 512 հազար դրամ:

2014-ին դատավորի կնոջ խնայողությունները եղել են 1,85 միլիո դրամ, 1150 դոլար և 600 եվրո, իսկ աշխատավարձը կազմել է 539 հազար դրամ:

2015-ին նրա խնայողությունների չափը մնացել է նույնը, աշխատավարձը կազմել է 551 հազար դրամ:

2016-ին խնայողությունները դարձել են 2 միլիոն դրամ, 1200 դոլար և 700 եվրո, իսկ աշխատավարձը՝ 525 հազար դրամ:

2017-ին նրա խնայողությունները շարունակել են աճել՝ դառնալով 2,2 միլիոն դրամ, 1300 դոլար և 800 եվրո, իսկ ահա աշխատավարձը նվազել է՝ շուրջ 65 հազար դրամ է կազմել:

2018-ին դատավորի կնոջ խնայողությունների չափը մնացել է անփոփոխ, իսկ եկամուտ ընդհանրապես չի հայտարարագրվել:

Դատավորի որդիները ներկայացրած մի քանի տարիների հայտարարագրերում ներկայացված են բացառապես եկամուտներ՝ խնայողություններ, գույք, գործարքներ չկան նշված:

Նրա որդին՝ Գարեգին Պետրոսյանը, 2011-ին 1,22 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից, 2012-ին՝ 894 հազար դրամ, 2013-ին՝ 3,25 միլիոն դրամ, 2014-ին՝ 1,5 միլիոն դրամ, 2015-ին՝ շուրջ 3 միլիոն դրամ, 2016-ին՝ 4,17 միլիոն դրամ:

Մյուս որդին՝ Լևոն Պետրոսյանը, 2016 թվականին ունեցել է շուրջ 476 հազար դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից, իսկ 2017-ին՝ 865 հազար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել