Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ և ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի հրամանագրով, վեց տարի ժամկետով, նախագահում է Լիլիթ Թադևոսյանը:

Մինչ այս պաշտոնին նշանակվելը, Լիլիթ Թադևոսյանը աշխատել է որպես քննիչ, դատախազ, 2012 թ-ից՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ 2016 թ-ց՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

2012 թվականին՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարգրում Լիլիթ Թադևոսը նշել է.

  • անհատական բնակելի տուն,
  • MITSUBISHI PAJERO 3.0 մակնիշի ավտոմեքենա,
  • դրամական միջոցները՝ 19 միլիոն 460 հազար դրամ,
  • եկամուտները՝ 7 միլիոն 465 հազար դրամ, որը ստացվել է 4 աշխատավարձերից:

2012 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, Լիլիթ Թադևոսյանի դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 22 միլիոն 470 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 5 միլիոն 458 հազար դրամ, որը ստացվել է 5 աշխատավարձերից:

2013 թվականին, դատավորն անշարժ գույքի հետ կապված գործարք է կատարել, որը չի նշվում:

Նրա դրամական միջոցները կազմել են 27 միլիոն դրամ: Եկամուտները զգալիորեն աճել են՝ կազմելով 26 միլիոն 538 հազար դրամ, որից 20 միլիոնի աղբյուրը ստացված փոխառությունն է, իսկ մնացյալը՝ 4 աշխատավարձը:

2014 թվականին նրա դրամական միջոցները կրկին ավելացել են և կազմել 32 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 7 միլիոն 316 հազար դրամ, որը ստացվել է 4 աշխատավարձերից:

2015 թվականին դատավորի խնայողությունները կազմել են 33 միլիոն 100 հազար դրամ: այս տարում նրա եկաոմւտները կազմել են 7 միլիոն 342 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձից:

2016 թվականին, վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնը ստանձնելիս Լիլիթ Թադևոսյանը հայտարարագրել է.

  • անհատական բնակելի տուն,
  • բնակարան, 
  • դրամական միջոցները՝ 35 միլիոն դրամ,
  • եկամուտները՝ 5 միլիոն 812 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից:

2016 թվականի տարեվերջին փոքր ինչ աճել են նրա եկամուտները՝ կազմելով 7 միլիոն 913 հազար դրամ:

2017 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 36,5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 8 միլիոն 889 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը ստանձնելիս Լիլիթ Թադևոսյանը հայտարարագիր չի ներկայացրել:

Լիլիթ Թադևոսյանի ամուսինը՝ Վահագն Գրիգորյանը հայտարարագրել է.

2012 թվականին՝ 34 միլիոն 200 հազար դրամ դրամակն միջոնցերը, և եկամուտները՝ 4 միլիոն 702 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2013 թվականին, ինչպես դատավոր կնոջ մոտ, այնպես էլ իր հայտարարոգրում, անշարժ գույքի հետ կապված գործարք է նշվում: Նրա դրամական միջոցները կազմել են 27 միլիոն 300 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 5 միլիոն 749 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2014 թվականին Վահագն Գրիգորյանի խնայողությունները կազմել են 29,5 միլիոն դրամ, իսկ եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 6 միլիոն 284 հազար դրամ:

2015 թվականին նա 2,5 միլիոն դրամով ավտոտնակ է ձեռք բերել, դրամական միջոցները կազմել են 31.5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 6 միլիոն 306 հազար դրամ:

2016 թվականին դատավորի ամուսնու դրամական միջոցները կազմել են 32 միլիոն դրամ, եկամուտները՝ 4 միլիոն 867 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2017 թվականին էլ Վահանգն Գրիգորյանը 2 միլիոն դրամով ձեռք է բերել NISSAN Teana 2.3 մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 33,5 միլիոն դրամ, եկամուտները՝ 7 միլիոն 33 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից:

Դատավոր Լիլիթ Թադևոսյանի զավակների՝ Դավիթ և Մարիա Գրիգորյանների 2017 թվականի համար ներկայացված հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

 

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև Լիլիթ Թադևոսյանի կենսագրությունը:

Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:

1993թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել ու 1998թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտերը:

1998 թվականին ընդունվել և 2001թ. ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան:

2001թ. ԵՊՀ գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1998թ. մինչև 2012թ. հունիս ամիսը աշխատել է ՀՀ դատախազության համակարգում:

12.1998թ. – 01.1999թ.` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի դատախազության ստաժոր-քննիչ:

01.1999թ. – 04.2001թ.` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ:

04.2001թ. – 11.2004թ.` նույն դատախազության ավագ քննիչ:

11.2004թ. – 05.2006թ.` նույն համայնքների դատախազի օգնական:

05.2006թ.- 11.2007թ.` ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ:

11.2007թ. -10.2011թ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ:

10.2011թ. – 30.06.2012թ.` նույն վարչության ավագ դատախազ:

Հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության գիտա-մեթոդական խորհրդի անդամ:

ՀՀ արդարադատության 2-րդ դասի խորհրդական է:

09.2000թ. – 09.2011թ. համատեղության կարգով, որպես դասախոս, աշխատել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 2010թ. մինչ օրս` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դասավանդել է նաև «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:

2006թ. – 2010թ. հանդիսացել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:

2010թ. նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմը հավաստագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության ոլորտում հսկողության ֆեդերալ ծառայության կողմից, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի դիպլոմը հավաստագրվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների (Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Հունգարիա, Վրաստան) և ստացել համապատասխան հավաստագրեր:

2003թ. անցել է վերապատրաստման դասընթացներ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնում, իսկ 2005թ.` նույն համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի երիտասարդ դասախոսների Պետերբուրգյան Դպրոցում ու ստացել համապատասխան հավաստագրեր:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի անդամ է, նույն համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:

Հեղինակ է շուրջ 60 գիտական աշխատությունների` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում` 5 մենագրության:

2007թ. պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով, 2012թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

2012 թվականի հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2016 թվականի սեպտեմբերի 22-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել