Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ: նԻրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքն և եկամուտները:
2011 թվականին, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի, նրա դրամական միջոցները կազմել են 62 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 11 միլիոն 386 հազար դրամ, որը ստացվել է 11 աշխատավարձերից:
2012 թվականին ՍԴ անդամի խնայողությունները նվազել են՝ կազմելով 49 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 10 միլիոն 612 հազար դրամ, որը ստացվել է 9 աշխատավարձերից:
2013 թ-ին Աշոտ Խաչատրյանի դրամակն միջոցները կազմել են 9 միլիոն դրամ և 38 հազար դոլար: 11 միլիոն 781 հազար դրամ եկամուտներն այդ տարում ստացվել են 10 տարբեր աշխատավարձերից և այլ եկամուտից:
2014 թ-ին նա 10.000 դոլար փոխառություն է տրամադրել, որը հարկային նույն տարում էլ վերադարձվել է: Էապես նվազել են նաև նրա դրամական միջոցները՝ կազմելով 3,5 միլիոն դրամ: Եկամուտները գրեթե անփոփոխ են մնացել՝ 11 միլիոն 56 հազար դրամ դրամ, որը ստացվել է փոխառությունից ստացված տոկոսագումարից և 9 աշխատավարձերից:
2015 թ-ին Աշոտ Խաչատրյանի խնայողությունները մնացել են նույնը, իսկ եկամուտները կազմել են 12 միլիոն 105 հազար դրամ, ինչը ստացվել է 8 աշխատավարձերից:
2016 թ-ին ՍԴ անդամի խնայողությունները կրկին նվազել են՝ կազմելով 2,5 միլիոն դրամ, եկամուտները՝ 12 միլիոն 25 հազար դրամ, որը ստացվել է նրա 8 աշխատավարձերից:
2017թ-ին ևս կես միլիոնով նվազել են նրա խնայողությունները և կազմել 2 միլիոն դրամ, եկամուտները կազմել են 12 միլիոն 25 հազար դրամ, ինչը ստացվել է 8 աշխատավարձերից:
Հայտարարագրեր է ներկայացրել նաև Աշոտ Խաչատրյանի կինը՝ Ռուզաննա Համբարձումյանը:
2011-ին նա հայտարարագրել է 20 միլիոն դրամ, եկամուտները կազմել են 350 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2012-ին նրա խնայողությունները մնացել են նույնը, եկամուտները փոքր ինչ բարձրացել՝ կազմելով 391 հազար դրամ:
2013 թ-ին Ռուզանա Համբարձումյանը անշարժ գույքի հետ կապված ինչ-որ գործարք է կատարել, ինչը սակայն չի նշվում: Այդ տարում զգալի ավելացել են նրա դրամական միջոցները՝ կազմելով 45 հազար դոլար և 20 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 383 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից, ևս 45 հազար դոլար՝ այլ եկամուտից:
2014 թվականի հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կտրուկ նվազել են՝ կազմելով 100 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 360 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2015 թ-ին ՍԴ անդամի կնոջ դրամական միջոցները նույնն են մնացել, իսկ եկամուտները կազմել 316 հազար դրամ, ինչը ստացվել է աշխատավարձից:
2016 թ-ին փոքր ինչ նվազել են միայն եկամուտները՝ հասնելով 276 հազար դրամի:
2017 թ-ին էլ Ռուզանա Համբարձումյանը հայտարարագրել է 100 հազար դրամ դրամական միջոցները և 371 հազար դրամ եկամուտները:
2018 թվականի հայտարարագրերն ամուսինները դեռ չեն ներկայացրել:
Ձեզ ենք ներկայացնում նաև Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանի կենսագրությունը:
Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականին Կամո (Գավառ) քաղաքում:
- 1987 թ. ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:
- 1989-1993 թթ. – ՌԴ կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտ:
- 1996-1999 թթ. – ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտ:
- 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
- 1987-1989 թթ.եւ 1990-1992 թթ.- ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ավագ մասնագետ, բաժնի վարիչ:
- 1992-2004 թթ. – ՀՀ հարկային ծառայության համակարգում` տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:
- 2004 -2010 թթ. – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ:
- 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
- 1993 թվականից մինչ օրս զբաղվում է նաեւ գիտամանկավարժական գործունեությամբ.
- ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր է:
- Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:
- Հեղինակ է` 8 մենագրությունների, ուսումնական դասագրքի ու գիտական զեկույցների, 100 եւ ավելի գիտական հոդվածների:
Ալիսա Չիլինգարյան