Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի գույքն ու եկամուտները

Ալվինա Գյուլումյանը դատական համակարգում է աշխատում 1985 թվականից: Նա 1996 թ-ին առաջին անգամ դարձել է Սահմանադրական դատարանի անդամ: 1997 թ-ին եղել է ՀՀ դատավորների միության նախագահը: 2003 թ-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, իսկ 2014-ին կրկին վերադարձել է ՍԴ:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքի ու եկամուտները:

2014 թ-ին՝ պաշտոնը ստանձնելիս նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է.

  • 3 բնակարան,
  • 2 հողամաս,
  • ավտոտնակ,
  • Mercedes-Benz 240 մակնիշի ավտոմեքենա,
  • 150,000 եվրո:

Պաշտոնը ստանձնելիս նրա եկամուտները կազել են 180,000 եվրո, որը ստացվել է աշխատավարձից:

Հարկային տարվա վերջում նրա եկամուտներն ավելացել են 2,232,768 դրամով, որը ստացվել է 2 ախատավարձերից:

2015 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 115,000 եվրո և 750,000 դրամ:

Եկամուտները կազմել են 13,076,178 դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից և ստացված փոխառությունից, ինչպեսև 8,000 եվրո, որը ստացվել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

2016 թվականին Ալվինա Գյուլումյանը փոխառության է հանձնել 1,000 եվրո: Նրա դրամական միջոցները կազմել են 82,000 եվրո և 960,000 դրամ:

Եկամուտները կազմել են 10,054,059 դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձից և 12.900 եվրո, որն էլ ստացվել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:

2017 թվականին ՍԴ անդամի դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 38,000 եվրո և 800,000 դրամ:

Այդ տարում նրա եկամուտները կազմել են 11,021,108 դրամ, որը ստացվել է 5 աշխատավարձերից և 5,133 եվրո, ինչն էլ ստացվել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

Ալվինա Գյուլումյանի ամուսինը՝ Արիստակես Սողոմոնյանը

  • 2014 թվականին հայտարարագրել է 43,500 եվրո և 800 դոլար:
  • 2015 թվականին նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ, ավելացել են եկամուտները՝ 1,080,000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
  • 2016 թվականին Արիստակես Սողոմոնյանի դրամական միջոցները կազմել են 43,000 եվրո և 2,000 դոլար: Եկամուտներն այդ տարում կազմել են 3,050,369 դրամ, որը կրկին աշխատավարձից է ստացվել:
  • 2017 թվականին ՍԴ անդամի ամուսնու դրամական միջոցները նվազել են՝ հասնելով 35,000 եվրոյի և 2,000 դոլարի: Եկամուտները կազմել են 3,678,767 դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 5,133 եվրո, որն էլ ստացվել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

2017 թվականին հայտարարագիր է ներկայացրել նաև Ալվինա Գյուլումյանի անչափահաս դուստրը՝ Անի Սողոմոնյանը, սակայն հայտարարագրում ոչինչ նշված չէ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը:

Ալվինա Գյուլումյանը ծնվել է 1956թ. հունվարի 20-ին Ադրբեջանում:

  • 1978թ. – ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
  • 1978-1985թթ. – Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ:
  • 1985-1996թթ. – Հայաստանի Գերագույն դատարանի անդամ։
  • 1996-2003թթ. – Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998թ. ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
  • 1998-2001թթ. – սահմանադրական փոփոխությունների պետական հանձնաժողովի անդամ:
  • 1997-1999թթ. – Հայաստանում դատաիրավական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ:
  • 1997-2003թթ. – Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ:
  • 2001-2003թթ. – դասավանդել Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում /մարդու իրավունքներ/:
  • 2003-2014թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր:
  • 2012-2014թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ:
  • 2014թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել