Արաիկ Թունյանը 2014 թ. հունիսի 9-ին Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
2005 – 2007 թթ. աշխատել է նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում։
2007 – 2014 թթ. զբաղեցրել է նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքի և եկամուտների հայտարարագրերը:
2014 թվականին ՍԴ անդամի պաշտոնը ստանձնելիս վերջինս հայտարարգրել է 1 բնակարան և 2 հողամաս, GAZ 20 POBEDA մակնիշի մեքենա:
Պաշտոնը ստանձնելու դրությամբ դրամական միջոցները հետևյալն են.
- 2,3 միլիոն դրամ,
- 3,5 հազար դոլար,
- 500 եվրո:
Եկամուտների աղբյուր նշվել են աշխատավարձեր, որը կազմել է 1,526,000 դրամ:
2015 թվականին, հարկային տարվա վերջում Արաիկ Թունյանը հայտարարգրել է հետևյալ դրամական միջոցները.
- 2,1 միլիոն դրամ,
- 4000 դոլար,
- 1200 եվրո:
Վերջինս հայտարարագրել է նաև եկամուտներ, որոնք ստացվել են 3 աշխատավարձերից՝ 4,875,400 դրամ:
2016 թվականին Արաիկ Թունյանը ձեռք է բերել անհատական բնակելի տուն՝ 24 միլիոն դրամ արժողությամբ:
Դրամական միջոցները, հարկային տարվա սկզբում՝
- 1,8 միլիոն դրամ
- 8500 դոլար
- 2200 եվրո
Հարկային տարվա վերջում՝
- 850 հազար դրամ
- 2600 դոլար
- 2500 եվրո
Եկամուտները ստացվել են 3 աղբյուրից՝ 2 աշխատավարձերից, ստացված փոխարությունից և կազմել 27,354,430 դրամ:
2017 թվականին ՍԴ անդամը հարկային տարվա վերջում հայտարարագրել է.
- 350 հազար դրամ,
- 2500 դոլար,
- 2000 եվրո:
Եկամուտները ստացվել են 3 աղբյուրից՝ աշխատավարձերից, ինչը կազմել է 10,651,430 դրամ:
Արաիկ Թունյանի կինը՝ Հասմիկ Օլոյանը 2014 թվականի տարեկան հայտարարգրում հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 1000 դոլար, հարկային տարվա վերջում՝ 1500 դոլար, ինչպես նաև եկամուտը՝ ստացված աշխատավարձից, որը կազմել է 2 միլիոն 193 հազար դրամ:
2015 թվականի տարեկան հայտարարագրում հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 1500 դոլար, հարկային տարվա վերջում՝ 3100 դոլար և 600 հազար դրամ, ինչպես նաև եկամուտը՝ ստացված աշխատավարձից, որը կազմել է 2 միլիոն 461 հազար դրամ:
2016 և 2017 թվականների հայտարարգրերում ոչ մի տվյալ չկա նշված:
Որպես համատեղ բնակվող անձ նշված Արթուր և Աննա Թունյանները ներկայացրել են հայտարարգրեր, սակայն դրանցում տվյալներ ևս առկա չեն:
Ձեզ ենք ներկայացնում նաև Արաիկ Թունյանի կենսագրությունը.
Արայիկ Թունյանը ծնվել է 1966 թ. հունվարի 6-ին Ստեփանավան քաղաքում։
1984 – 1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1991 թ. գերազանցությամբ ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1995 թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2004թ.ստացել է «Տնտեսություն եւ ձեռնարկատիրություն» թեմայով որակավորում Առեւտրի համաշխարհային կազմակերպության Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային ինստիտուտում(Եգիպտոս, Կահիրե)։
2007թ. ստացել է «Եվրաինտեգրացում. սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումներ» թեմայով որակավորում Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի քարտուղարությունում (Իտալիա, Տրիեստ)։
1999 – 2005 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր խորհրդատու, օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ, տնտեսական օրենսդրության բաժնի պետ։
2000 թ.-ից դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 2004 թ.-ից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի եւ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն է։
2005 – 2007 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում։
2007 – 2014 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։
2014 թ. հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
2002 թ. շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է Հայաստանի
Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է։
Գիտական աշխատությունների հեղինակ է իրավունքի տեսության, քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության եւ հողային իրավունքի բնագավառներում։
Ամուսնացած է, ունի որդի եւ դուստր։
Եվգենյա Համբարձումյան