ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի գույքը և եկամուտները

Ֆելիքս Թոխյանը 1991-1995 թթ. եղել է Գերագույն դատարանի ատենակալ, 1997 թ. սեպտեմբերի 23-ին նշանակվել է սահմանադրական դատարանի անդամ։

1998թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:

2003 թվականից Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչն է, դասախոս։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացանում նրա գույքն ու եկամուտները:

Ֆելիքս Թոխյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին առաջին տարեկան հայտարարագիրը ներկայացվել է 2011 թվականին: 

Հայտարարգրում նշված է, որ վերջինս հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 100 հազար դրամ դրամական միջոց, որը հակային տարվա վերջում աճել է, դառնալով 400 հազար դրամ:

ՍԴ անդամը 2011-ին հայտարարգրել է նաև 13 միլիոն 404 հազար 156 դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աշխատավարձերից:

2012 թվականի հարկային տարվա սկզբում հայտարարագրվել է 400 հազար դրամ դրամական միջոցները, որը հարկային տարվա վերջում նվազել է և հասել 100 հազար դրամի:

Հարկային տարում Ֆելիքս Թոխյանը հայտարարգրել է 13 միլիոն 615 հազար 524 դրամ եկամուտ, որը ստացել է 2 աշխատավարձից:

2013 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրվել է հարկային տարվա սկզբում 100 հազար դրամ դրամական միջոց, որը հարկային տարվա վերջում կազմել է 400 հազար դրամ:

ՍԴ անդամը հայտարարգրել է 16 միլիոն 994 հազար 615 դրամ եկամուտ, որը ստացել է 2 աշխատավարձից:

2014 թվականի հարկային տարվա սկզբում Ֆելիքս Թոխյանը հայտարարգրել է 400 հազար դրամ դրամական միջոց, որը հարկային տարվա վերջում աճել է՝ հասնելով 2 միլիոն դրամի:

2 աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 17 միլիոն 733 հազար 39 դրամ:

2015 թվականի հարկային տարում Ֆելիքս Թոխյանը ձեռք է բերել բնակարան, որի արժեքը, ըստ ներկայացված հայտարարգրի, կազմել է 3 միլիոն դրամ:

Հարկային տարվա սկզբում հայտարարգրված դրամական միջոցները 2 միլիոնից նվազել են ու հասել 100 հազար դրամի:

2 աշխատավարձից ստացված եկամուտը նազել է ու կազմել 14 միլիոն 955 հազար 313 դրամ:

2016 թվականի տարեկան հայտարարգրում հարկային տարվա սկզբում Ֆելիքս Թոխյանը հայտարարգրել է 100 հազար դրամ, սակայն հարկային տարվա վերջում պատկերը փոխվել է և դրամական միջոցները կազմել են.

  • 1 միլիոն 900 հազար դրամ,
  • 8 հազար 800 դոլար,
  • 10 հազար ռուբլի:

2 աշխատավարձից ստացված եկամուտը  կազմել է 14 միլիոն 863 հազար 442 դրամ:

2017 թվականի տարեկան հայտարարագրում հարկային տարվա վերջում ՍԴ անդամը հայտարարգրել է հետևյալ դրամական միջոցները.

  • 1 միլիոն դրամ,
  • 15 հազար դոլար:

2 աշխատավարձից ստացված եկամուտը  կազմել է 15 միլիոն 187 հազար դրամ:

Ֆելիքս Թոխյանի կնոջ, Մարինե Թոխյանի 2011 և 2012 թվականների տարեկան հայտարարագրերում նշված է միայն եկամուտի 1 աղբյուր՝ աշխատավարձը, որը կազմել է 1 միլիոն 134 հազար 740 դրամ:

2013 թվականին վերջինս որպես եկամուտ հայտարարգրել է 1 միլիոն 129 հազար 900 դրամ, 2014-ին աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 1 միլիոն 319 հազար 110 դրամ:

2014-ի հարկային տարվա սկզբում Մարինե Թոխյանը հայտարարագրել է 100 դոլար դրամական միջոց, իսկ հարկային տարվա վերջում 2000 դոլար և 500 եվրո դրամական միջոց:

2015 թվականի տարեկան հայտարարգրում ՍԴ անդամի կինը հայտարարգրել է 2000 դոլար: Եկամուտը, որը վերջինս ստացել է աշխատավարձից, մնացել է նույնը:

2016 թվականին ներկայացված հայտարարագրում հարկային տարում Մարինե Թոխյանին են վերադարձվել 12 հազար 500 դոլար և 2000 եվրո փոխառությունները:

Հակային տարվա սկզբում նա հայտարարգրել է 2000 դոլար դրամական միջոց, որը հարկային տարվա վերջում կազմել է 0 դրամ:

Աշխատավարձից ստացված միակ եկամուտը մնացել է նույնը:

2017 թվականին Ֆելիքս Թոխյանի կինը հարկային տարին սկսել է 0 դրամով, սակայն հարկային տարվա վերջում նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 699 հազար 517 դրամ: 

Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 1 միլիոն 377 հազար 793 դրամ:

Ձեզ ենք ներկայացնում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի կենսագրությունը.

Ֆելիքս Թոխյանը ծնվել է 1956 թ. հունիսի 20-ին Ստեփանակերտում։

1979 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ գերազանցությամբ, ապա՝ 1982 թ. ՀՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1983 թ. աշխատել է նույն ինստիտուտում որպես լաբորանտ-հետազոտող, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող։

1991-1993 թթ. եղել է Երեւանի «Գալիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի պետական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։

1993-1995 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդում որպես մանդատային հանձնաժողովի փորձագետ։

1995 թ. սեպտեմբերից աշխատել է ՀՀ կառավարման դպրոցում որպես պրոֆեսոր՝ պետաիրավական կրթաբլոկի ղեկավար։

1991-1995 թթ. եղել է ՀՀ Գերագույն դատարանի ատենակալ։

1997 թ. սեպտեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։

1998թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:

2003 թվականից Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս է։

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 8 գրքի եւ մոտ 70 գիտական ու գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել