Ի՞նչ գույք ու եկամուտներ ունեն Նորք Մարաշ, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն իր պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին:

Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ համայքնի ղեկավարը հայտարարագրել է երկու բնակարան: 

Ռազմիկ Մկրտչյանը 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշել է միայն դրամական միջոցների մասին, որը հարկային տարվա վերջում կազմել է 500 հազար դրամ: 

Նրա կնոջ՝ Վարդուհի Մկրտչյանի 2018 թ-ի տարեկան հայտարարագրի համաձայն, դրամական միջոցները կազմել են 800.000 դրամ: Ռազմիկ Մկրտչյանի դստեր՝ Արևիկ Մկրտչյանի տարեկան հայտարարագրում ոչինչ նշված չէ:

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը պաշտոնը ստանձնել է 2015թ. դեկտեմբերին: Պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 1.000.000 դրամ և 25.000 դոլար:

Եկամուտները կազմել են 1.910.440 դրամ, որը ստացվել է  աշխատավարձից:

2017 թվականի տարեկան հայտարարագի համաձայն, նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ, իսկ եկամուտը տարեվերջիին կազմել է 3.304.000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2018 թվականի տարեկան հայտարարագի համաձայն, Վաղինակ Մկրտչյանի դրամական միջոցներն ավելացել են 50 հազար դրամով: Եկամուտները կազմել են 3.608.555 դրամ և ստացվել աշխատավարձից:

Նրա կնոջ՝ Անահիտ Հակոբյանի 2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն դրամական միջոցները կազմել են 400 հազար դրամ և 5000 եվրո, եկամուտները կազմել են՝ 1.095.000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից: 2018 թվականին նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ, իսկ եկամուտը կազմել է 1.115.100 դրամ, որը կրկին ստացվել է աշխատավարձից:

Վաղինակ Մկրտչյանի որդու և դստեր՝  Գևորգ և Մարիա Մկրտչյանների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է.

  • 2 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
  • բնակարան,
  • հողին ամրակայված այլ անշարժ գույք,
  • Volvo XC90 T5 2.0T մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելիս Վիկտոր Մնացականյանը 3 բաժնեմաս է հայտարարգրել՝ 45 000 դրամ, 6300 դրամ, 100 000 դրամ արժեքներով:

Նրա հանձնած փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2.000.000 դրամ: 

Վիկտոր Մնացականյանը նաև հայտարարգրել է 8 միլիոն դրամը գերազանցող ժամացույցների հավաքածու:

Նրա դրամական միջոցները կազմել են 950.000 դոլար և 112.000.000 դրամ:

Եկամուտները կազմել են 713,906 դրամ և ստացվել 3 աղբյուրից՝ աշխատավարձերից:

Նրա կնոջ՝ Զարուհի Կարապետյանի դրամական միջոցները կազմում են 8.000.000 դրամ և 45.000 դոլար: Եկամուտները կազմում են 515.561 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Վիկտոր Մնացականյանի դուստրերի՝ Կարինա և Արիա Մնացականյանների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Հավելենք, որ արդեն հրապարակվել են.

Ալիսա Չիլինգարյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել