Ի՞նչ գույք ու եկամուտներ ունեն Էրեբունի, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Արման Աբրահամյան

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանն իր պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 12-ին:

Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ համայքնի ղեկավարը հայտարարագրել է`

  • 2 բնակարան,
  • հողամաս,
  • Lexus GX 460 մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ, 30 հազար դոլար և 20 հազար եվրո:

Արման Աբրահամյանի եկամուտները 2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 1 միլիոն 436 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և այլ եկամուտից:

Արա Դանիելյան

Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:

Նա, որպես անշարժ գույք է հայտարարգրել GAZ 3110 մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ:

Հայտարարագրում այլ տվյալներ նշված չեն:

 

 

 

Հայկ Մհրյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 27-ին: Պաշտոնը ստանձնելիս Հայկ Մհրյանը հայտարարագրել է՝

  • բնակարան
  • Toyota Corolla 1.8 մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները կազմել են 49.000 դոլար և 8500 եվրո: Եկամուտը 2018 թ-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 2 միլիոն 918 հազար դրամ, որը ստացվել է 5 աղբյուրից՝ աշխատավարձից, կենսաթոշակից, ստացված փոխառություններից:

Հայկ Մհրյանը ներկայացրել է նաև տարեկան հայտարարագիրը, որի համաձայն, 2018 թվականին օտարվել է Mazda MPV 2.6I մակնիշի ավտոմեքենա, արժեքը՝ 4900 դոլար: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում այս մեքենայի մասին ոչինչ նշված չէր, ենթադրվում է, որ այն օտարվել է մինչև համայնքի ղեկավար նշանակվելու օրը:

Պաշտոնյայի դրամական միջոցները 2000 դոլարով նվազել են՝ կազմելով 47.000 դոլար և 8500 եվրո: Փոխարենն աճել են պաշտոնյայի եկամուտները՝ կազմելով 4 միլիոն 30 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից, կենսաթոշակից և ստացված 3 փոխառություններից:

Հայկ Մհրյանի կնոջ՝ Էլեոնորա Վարդանյանի դրամական միջոցները 2018-ին կազմել են 25 հազար դոլար, տարեկան եկամուտը կազմել է 3 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Նշվում է նաև, որ Հայկ Մհրյանի հետ է ապրում նաև նրանց անչափահաս աղջիկը՝ Էլեն Մհրյանը, ում 2018 թ-ի տարեկան հայտարարագրում ոչինչ նշված չէ:

Հավելենք, որ արդեն հրապարակվել են.

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել