Ինչու՞ ամանորյա գիշերը՝ ժամը 00:00-ին, հնչում է ՀՀ Օրհներգը

ՀՀ Օրհներգը «Մեր Հայրենիք» ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը հարմարեցված է Միքայել Նալբանդյանի կողմից գրված «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից:

 

ՀՀ օրհներգի երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը:

 

Ամանորի գիշերը` կենգիշերին, ղողանջում են զանգերը և ՀՀ օրհներգի հնչյունները:

 

Ինչո՞վ է այն պայմանավորված:

 

Վերջինս իրականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այն սահմանված է Օրենքով:

 

Այսպես, համաձայն ՀՀ Օրհներգի մասին Օրենքի՝

 

Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր`

 

ա) հեռարձակման սկզբին և ավարտին.

 

բ) ժամը 6.00-ին և 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում.

 

գ) Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել