«Յուրաքանյուր ոք, ով կխախտի փարավոնի հանգիստը, մահվան կդատապարտվի»:
Եգիպտական բուրգերի համալիրը գտնվում է Գիզայում` Հին Եգիպտոսի հուշարձանների համալիրում, որը գտնվում է Գիզա սարահարթում` Կահիրե քաղաքի արվարձանում: Գիզայի համալիրը գտնվում է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա Նեղոսի վրա գտնվող հին Գիզա քաղաքից դեպի անապատի կենտոնը և մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք Կահիրե քաղաքի կենտրոնից: Գիզայի համալիրի Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը հասել է մինչև մեր օրերը:
Եգիպտական բուրգերի առեղծվածը մինչև օրս բացահայտված չէ: Գիտնականներն ամենատարբեր բացատրություններն են տալիս բուրգերի գոյությանը: Մի մասը պնդում է, որ բուրգերն ունեն շատ բարդ կառուցվածք, այնքան բարդ, որ անգամ ներկայիս ժամանակաշրջանում որևէ շինարարական կազմակերպություն դժվար թե կարողանա կառուցել նման կառուցվածք ունեցող կոնստրուկցիա:
Շատերը պնդում են, որ բուրգերը կառուցվել են ոչ մարդկային ձեռքով, ասում են, որ դրանք ստեղծվել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդային բնակչության կողմից:
Մեկ այլ տեսակետի համաձայն` բուրգերը կառուցվել են «ջրհոսի ժամանակաշրջանում», երբ մարդիկ ապրել են հոգիների հետ միասին, և վերջիններիս օգնությամբ են կառուցվել եգիպտական բուրգերը:
Իհարկե, միանշանակ ոչինչ չի կարելի ասել, քանի դեռ առեղծվածը բացահայտված չէ:
Բուրգերն առավել խորհրդավոր են դարձել նաև նրանով, որ այնտեղ են թաղված եգիպտական փարավոնները:
Շատերն են փորձ կատարել մտնել փարավոնների դամբարաններ: Գիտնականների խմբերի հիմնական նպատակը ոչ միայն բուրգերի գաղտնիքը բացահայտել էր, այլև այն թանկարժեք զարդերը և ոսկեղենը հափշտակելը, որոնք թաղված էին դամբարաններում:
Հետազոտական խմբերի անդամները, սակայն, չէին պատկերացնում, որ իրենց կյանքը վտանգված էր. բուրգերը հսկվում էին առեղծվածային պահապանների կողմից:
Ըստ տարածված տեսակետի` դամբարաններից մեկը հսկում է արձանը, որի գլխին փաթաթված է օձ: Օձը խայթում է յուրաքանչյուրին, ով փորձում է մոտենալ դամբարանին:
Մյուս դամբարանը հսկում են առեղծվածային ձայները, որոնք դուրս են գալիս արձանի միջից:
Այդ ձայներն այնքան անմարդկային են, որ մարդիկ, բուրգից դուրս գալով, հոգեկան շեղումներ են ստանում:
Երրորդ բուրգը հսկում է գերբնական ուժով օժտված քարե արձանը:
Ասում են նաև, որ բացի արձաններից, բուրգերը հսկում են հոգիները:
Հին եգիպտական աղբյուրներում հիշատակվում է «գերեզմանների տիրակալի» մասին:
Նշված աղբյուրի համաձայն. «Հոգին երբեմն ստանում էր երիտասարդ տղայի կերպարանք, որն ուներ երկար ատամներ և դեղին մաշկ, երբեմն հոգին հայտնվում է ծերունու տեսքով, որը շրջում էր դամբարանների մոտ»:
«Իհարկե հնարավոր չէ հստակ ասել` ինչ ուժեր են հսկում փարավորններին և նրանց հարստությունը, բայց միանաշանակ է այն, որ գերեզմանը անարգելը և այնտեղ գտնվող իրերը հափշտակելը հանցագործություն է, գոնե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Այսպես. համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 265 հոդվածի 1-ին կետի` դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net