ՀՀ քրեական օրենսգիրքը կհամալրվի նոր հոդվածներով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

 

Նախագծի համաձայն` բացի այլ փոփոխություններից, նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքում ավելացնել մի քանի հոդվածներ:

 

Այսպես.
ՀՀ քրեական օրենսգիրքը համալրել հետևյալ հոդվածներով`
Հոդված թիվ 358.1` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը և դրանք կատարելու սպառնալիքը:

Հոդվածի դիսպոզիցիան հետևյալն է. «Զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում ստորադասին(ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի)կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ»:

 

Հոդված թիվ 364.1` զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը:
Հոդվածի դիսպոզիցիան է. «Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայությանպարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելը` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբիրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալու նպատակով»:

 

Հոդված թիվ 364.2` զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինիգործածելը:
Դիսպոզիցիան. «Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայությանպարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը»:

 

Հոդված թիվ 368.1` հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելուժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը:
Դիսպոզիցիան հետևյալն է. «Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանտանգություն ապահովելուժամանակ ծառայության կրելու կանոնները խախտելը հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգությանապահովման վերակարգի մեջ մտնող զինծառայողի կողմից, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել քաղաքացիներիիրավունքներին ու օրինական շահերին»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել