Փորձել է արգելված դեղահաբեր մտցնել «Նուբարաշեն» ՔԿՀ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկին այցելած քաղաքացի Բ. Հ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է «B8» գրառումով «SUBUTEX» տեսակի 3 դեղահաբ:

 

Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել