Յուրաքանչյուր մարդ հասարակական կյանքում որոշակի դեր է կատարում: Ընդ որում, նույնիսկ մեկ օրվա ընթացքում մարդը անըդհատ փոխում է իր դերը: Դերային վարքագիծն այնքան հատուկ է մարդուն, որ շատ սոցիլոգներ գտնում են, թե մարդը հենց իր խաղացած դերն է, և գրեթե անհնար է բացահայտել իրական մարդուն: Սոցոլոգիայում սոցիալական դերը հասկացվում է 3 իմաստով`
1. Դերին ներկայացվող նորմատիվային պահանջ, այսինքն` ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորի տվյալ դերը կատարողը,
2. Դերային սպասում, այսինքն` հասարակությունն ինչպիսի վարքագիծ է ակնկալում տվյալ դերը կատարողից,
3. Իրական դերային վարքագիծ:
Սոցիալական դերի այս 3 կողմերի միջև կարող են հակասություններ առաջանալ, նույնիսկ մի կողմի մեջ կարող են լինել ներքին հակասություններ: Հաճախ հենց այս հակասություններով էլ կարող է պայմանավորված լինել հանցավոր վարքագիծը:
Այսպես, դերին ներկայացվող նորմատիվային պահանջը կարող է դրսևորվել 2 մակարդակով` պաշտոնական պահանջ և ոչ պաշտոնական պահանջ: Պաշտոնական պահանջը և ոչ պաշտոնական պահանջը կարող են հակադրվել միմյանց: Օրինակ`պաշտոնատար անձանց նկատմամբ պաշտոնական նորմատիվային պահանջը, բնականաբար, իրավահպատակ վարքագիծն է, իսկ ոչ պաշտոնական պահանջ կարող է լինել հանցավոր վարքագիծը` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, կոռուպցիան:
Բացի դա, դերի նկատմամբ նորմատիվային պահանջը կարող է հակասության մեջ մտնել դերային սպասումների հետ: Օրինակ` հենց նույն պաշտոնատար անձի նկատմամբ նորմատիվային պահանջը հակասության մեջ է մտնում այդ պաշտոնատար անձի ընկերոջ սպասումների հետ, որը որևէ խնդրանքով դիմում է նրան:
Իրական դերային վարքագիծը կախված է նրանից, թե ինչին է տվյալ անձը նախապատվություն տալիս: Դա իր հերթին կախված է անձի արժեքային համակարգից, աշխարհայացքից, պահանջմունքներից, ինչպես նաև այն կառույցի, ինստիտուտի հեղինակությունից, որից բխում է նորմատիվային պահանջը:
Աղբյուրը` Իրավաբան.net