Տեղեկացված լինելու իրավունքը

Տեղեկատվությունը մեր օրերում ամենաթանկն է: Այն փնտրել, հավաքել և տարածել իրավասու է յուրաքանչյուր ոք, քանզի նման իրավունքով օժտված է Հայաստանի Հանրապետության մայր օրենքով:

 

Լրագրողը և լրատվական գործունեություն իրականացնողներն այն հիմնական մարմիններն են, որոնք այդ իրավունքն իրականացնում են իրենց ամենօրյա աշխատանքի իրավունքն իրացնելու միջոցով:

 

Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

 

Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման:

 

Հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորումն իրականացվում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Արգելվում է`

 

1) գրաքննությունը.

 

2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.

 

3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը.

 

4) խտրականությունը լրատվության համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի քաղաքացիական շրջանառությունում.

 

5) ցանկացած, այդ թվում` այլ երկրներում թողարկված և տարածված լրատվության միջոցներից օգտվելու` անձի իրավունքի սահմանափակումը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել