Լոգանքի ժամկետներն իրավունքում

Յուրաքանչյուր ոք ունի լոգանքի իրավունք: Այն, որ լոգանք ընդունելն անհրաժեշտություն է, բոլորի համար անվիճարկելի է:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամերիկացիները մեկ օրում վատնում են 25.000.000 լիտր ջուր ՝ լոգանք ընդունելու համար:

 

Իսկ ինչքա ՞ն ժամանակ է հատկացվում դատապարտյալներին և կալանավորված անձանց լոգանք ընդունելու համար:

 

«Կալանավորված անձի կամ դատապարտյալի` յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ ցնցուղով լոգանք ընդունելու տևողությունը պետք է կազմի առնվազն 15 րոպե, իսկ համաձայն ՀՀ Ոստիկանության համակարգում գործող ձեռրբակալվածներին պահելու վայրի ներքին կանոնակարգի՝ անձնական հիգիենայի համար ձերբակալվածներին պահելու վայրում (ՁՊՎ-ում) պահվող անձինք ապահովվում են տաք ջրով և մինչև 15 րոպե տևողությամբ ցնցուղով լոգանք ընդունելու հնարավորությամբ»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել