Լատինական նոտարիատ

Լատինական նոտարիատը` նոտարական գործունեության կազմակերպման համակարգ է, որի պարագայում նոտարները` հանդիսանում են պետության անունից գործող հանրային ծառայություններ իրականացնող անձինք: Լատինական նոտարիատի ստեղծման հիմք է հանդիսացել հռոմեական իրավունքը: Հաճախ Լատինական նոտարիատն անվանում են ազատ նոտարիատ` որը հանդիսանում է նրա հիմնական սկզբունքներից մեկը: Այդ սկզբունքի իրագործումը պրակտիկայում թույլ է տալիս նվազեցնել պետության ծախսերը քաղաքացիների և իրավաբանական անձանց համար երաշխավորված և անհրաժեշտ իրավական օգնության համակարգի ստեղծման համար, մեծացնել նոտարների նյութական պատասխանատվությունը, բացառել պետական մարմինների և պաշտոնյաների անօրինական միջամտությունը, բարձրացնել նոտարների որակավորումը, ապահովել նոտարական գործողությունների գաղտնիությունը: Միաժամանակ նման ազատությունը բացարձակ բնույթ չի կրում և Լատինական նոտարիատի սահմաններում ենթադրվում է պետության կողմից նոտարների վերահսկողություն, ինչն անհրաժեշտ պայման է պետության անունից հանրային լիազորություն իրականացնելու և նոտարի անհատական ակտերին պաշտոնական բնույթ տալու նկատառումից ելնելով:

 

Լատինական նոտարիատի միջազգային միությունը (ԼՆՄՄ), հիմնադրվել է 1948թ. հոկտեմբերի 2-ին Բուենոս-Այրեսում կայացած առաջին միջազգային կոնգրեսում: Ներկայումս ԼՆՄՄ կազմում ընդգրկված են շուրջ 87 երկիր (Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, Չինաստան, Ռուսաստան, Վրաստան,նաև Լուիզիանա նահանգը (ԱՄՆ)), որոնք պատմականորեն հավատարիմ են հռոմեագերմանական սկզբունքներին:

 

2004 թվականին Հայաստանի Հանրապետության նոտարական պալատը ևս անդամակցել է ԼՆՄՄ-ին:

 

ԼՆՄՄ գլխավոր գրասենյակը գտնվում է Բուենոս-Այրեսում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել