1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ը ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թվականից աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Հռչակագրի ընդունումից հետո այն թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով:
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, որի երկրորդ գլուխը նվիրված է Մարդու իրավունքներին: Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
Աղբյուրը` Իրավաբան.net