Ի՞նչ պատիժ է նախատեսված չավարտված հանցագործությունների համար

Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլորհատկանիշները: Շատ հաճախ հանցագործն այս կամ այն պատճառով չի կարողանում ավարտին հասցնել սկսած հանցագործությունը: Փաստորեն, հանցագործությունը մնում է անավարտ:

 

Հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամգործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտինչի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով:

 

Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորենուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

 

«Պետք է նկատի ունենալ, որ օրենքը պատասխանատվություն է նախատեսում հանցագործությունների հանցափորձի և ծանր կամառանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստության համար»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Իրավաբանի խոսքով` չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարածգործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը ևայն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:

 

Հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսվածպատժի առավելագույն ժամկետի կեսը:

 

Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել Քրեական օրենսգրքի Հատուկ մասիհամապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույնժամկետի երեք քառորդը:

 

Հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:

 

Վերը նշված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապեսվտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել