Ինչպե՞ս խաբել ստի դետեկտորին

Ստի դետեկտորը սարքավորում է, որը չափում է զարկերակը, շնչառության հաճախականությունը, քրտնարտադրությունը և այլ ֆիզիոլոգիական գործընթացներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալու՝ անձը ճիշտ է խոսում, թե՝ոչ:

 

«Ստի դետեկտորին խաբելը շատ բարդ է, ուստի խորհուրդ է տրվում չխաբել: Այնուամենայնիվ, եթե ինչ-որ բան կփորձեք թաքցնել, ապա պետք է իմանալ կարևոր մեկ հանգամանք՝ միակ թշնամին Ձեզ բացահայտելու գործում՝ Ձեր մտքերն են», – այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

 

Վերջինիս խոսքով` նախ պետք է մոռանալ սարքավորման գոյության մասին: Իհարկե շատ դժվար է կարողանալ մոռանալ, սակայն այն անհնար չէ: Հեշտ մոռանալու համար Դուք պետք է կենտրոնանաք միայն ձայների վրա՝ որպեսզի մոռանաք Ձեր գիտակցությունում առկա երկխոսությունը: Մոռանում ենք մտքերը, լսում ենք միայն ձայները, որոնք անբովանդակ պետք է լինեն Ձեր համար:

 

Որպես կանոն, ստի դետեկտորին պատասխանում են երկու հարցով «այո» կամ «ոչ»: Սկզբում Ձեզ կհարցնեն գործի համար էական նշանակություն չունեցող հարցեր, որպեսզի սարքը հարմարեցնեն Ձեր հետ: Այնուհետև կհասնեն այն հարցին, որը հետաքրքրում է իրենց, օրինակ՝ «Դուք երեկ X վայրում եղե՞լ եք»: Եթե ցանկանում եք ստել` ասելով «այո», ապա այդ ժամանակ Դուք առաջին քայլն անելուց հետո (այն նկարագրված է առաջին պարբերությունում) մոռանում եք տրված հարցը և մտովի Ձեզ հարցնում եք. «Իմ անունը Արա՞մ է» և պատասխանում եք «այո», մինչդեռ բարձրաձայն պատասխանում եք այլ հարցին «այո»: Այնուհետև կհարցնեն՝ «Քայլել եք X փողոցով», կրկին նույն մեթոդով հարցրեք Ձեզ «Իմ անունը Արա՞մ է» և պատասխանեք՝ այո:

 

Այսպիսով, լսել հարցը, ջնջել գիտակցությունից հարցերը, տեղադրել նոր հարցեր և պատասխանել: Շատ կարոր է նաև հուզականության աստիճանը մեղմացնելու համար շատ քիչ քնել, որպեսզի լինել թույլ, կամ օգտագործել ալկոհոլ, սակայն քիչ, որպեսզի կարողանալ մյուս մեթոդներն իրականացնել:

 

Անհրաժեշտ է հագնել փոքր կոշիկներ, որպեսզի ոտքերի ցավը շեղի ուշադրությունը:

 

Եվս մեկ կարևոր հնարք՝ պրովոկացիոն հարցերին, երբ դժվար է պատասխանել, փորձեք ցավ պատճառել Ձեզ՝ կամ հոգեպես՝ հիշելով մի իրադրություն, որը Ձեր կյանքում ամենադաժանն է եղել, կամ ֆիզիկապես՝ նախապես փոքր գործիք ունենալով ցավացնել Ձեզ: Կարող եք կոշիկի մեջ տեղադրել ասեղ և այդ ժամանակ սեղմել ոտքով ասեղին, որ ծակի: Ցավը կշեղի ուշադրությունն այդ պրովոկացիոն հարցից, այնուհետև կանցնեք վերոնշյալ փուլերով կրկին:

 

Զգուշացնենք նաև՝ այսպես կարդալով կարող է հեշտ թվալ ամենը, սակայն իրականում շատ դժվար է այն կիրառել:

 

Անհրաժեշտ է պարբերաբար մարզվել, իսկ ավելի լավ է, չստել…

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել