Նշանադրությունը պայմանավորվածություն է ամուսնության կնքման վերաբերյալ: Նշանադրության ծագման պատմությունը վերաբերվում էր այն իրադրությանը, երբ հին ժամանակներում փեսացուն վճարում էր հարսի համար, սակայն չէր ստանում իր վճարածի դիմաց հարսնացուին: Վերջինիս պատճառով ամուսնության կնքումը դարձավ մի քանի փուլերով, որոնցից է նշանադրությունը:
Հռոմեական իրավունքում նշանադրությունը զույգերին պարտավորեցնում է հավատարմության: Փեսացուն ստանում է «վիրավորանքի հայց»-ի իրավունք իր հարսնացուի նկատմամբ այլ անձանց կողմից վիրավորվելու դեպքում, որպեսզի փեսացուն կարողանա դիմել դատարան: Հռոմեական իրավունքում նշանադրությունն առաջացնում է երկու կողմերի միջև բարեկամական հարաբերություններ:
Որոշ երկրներում նշանադրությունն ունի իրավական ուժ, մինչդեռ ՀՀ Օրենսդրությամբ նշանադրությունը, որպես այդպիսին, չի առաջացնում առանձին իրավահարաբերություններ:
Աղբյուր՝ Իրավաբան.net