Երևանում շների ոհմակներ կան ու սրված իրավիճակ է․ ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Երևանում շների ոհմակներ կան ու սրված իրավիճակ է, քանի որ երկար տարիներ այս խնդրով զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը չի ստերջացրել շներին։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ստանձնած պարտավորությունների չկատարման հիմքով: «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ից, բանկային երաշխիքին համապատասխան, Երևան քաղաքի բյուջե է գանձվել 11 միլիոն 422 հազար դրամի չափով պայմանագրի ապահովումը:

Ավագանու անդամի խոսքով, նոր նախագիծ է ներկայացվել առավել քիչ գումարով խնդիրը լուծելու համար։

Հավելենք, որ Օվսաննա Հովսեփյանը 2007թ. զբաղվում է բնապահպանական ակտիվիզմով, 2009թ. հիմնել և մինչ օրս ղեկավարում է կենդանիների պաշտպանության «Դինգո թիմ» հասարակական կազմակերպությունը: Որպես անտուն կենդանիների հիմնախնդրի փորձագետ՝ 2013թ. մինչև 2017թ. վերապատրաստվել է Միջազգային «Dogs Trust» կազմակերպության կողմից Լոնդոնում, ինչպես նաև Բարսելոնայում, Պորտուգալիայում, Կիպրոսում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել