Քննվում է Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ միջնորդությունը

Երևան քաղաքի ընդահնուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ այս պահին քննվում է գործարար, «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ միջնորդությունը։

Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 5-րդ մասով՝ (հանցակիցների տեսակները․ 5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները; կաշառք ստանալը):

Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը Իրավաբան.net-ի լրագրողի զրույցում նշել է, որ կողմերն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը, այժմ դատավորը վերադարձել է խորհրդակցական սենյակից, սակայն դատն ընդմիջվել է․ քանի որ Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Նա դեղորայք և սնունդ է ընդունում հիմա։

Քիչ անց կհրապարակվի նաև որոշումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել